Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում: Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ Ողջ հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է (մասնավորապես՝ փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները)։ Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ։Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Հայաստանի Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը, Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն:
Կարդալ ավելին
Ձեզ համար կազմել ենք Տավուշի մարզի հայտնի և ավանդական մթերքների ցանկը
Խոզ
Գետի ձուկ
Սազան
Խոզի սալ
Ճագար
Մեղր
Սունկ
Կանաչիներ սեզոնային
Հատապտուղ
Պանիր
Լոբիներ
Թեյ դարման
Դիլվադոս
Գարեջուր
Գոմեշի մածուն
Բիչինա
Եգիպտացորեն
Ուրց վայրի
Կարդալ ավելին
Ձեզ ենք ներկայացնում Տավուշի մարզում գտնվող հյուրանոցները և ռեստորանները, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը և ճաշակել համեղ և ավանդական ուտեստներ։
Վանատուն հյուրատուն
Հովեր Բուտիկ Հյուրանոց
Best Western Plus Paradise
Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր
Պոպոք հյուրատուն
Կազանովա Ինն բուտիկ-հյուրանոց
Վերին տուն
Հին Դիլի
Թախտ Հաուս հյուրատուն
Քոզի Հաուս Դիլիջան
Արիանա Ֆեմիլի Հոթել
Սենո հյուրատուն
Դիլիջան Օրրան հյուրատուն
Նիրվանա հյուրանոց
Չալետ Դիլիջան հյուրանոց և ռեստորան
Հալեպ ռեզորտ
Նռան հատիկ հյուրանոց
Դիլիջան ռեզորտ հյուրանոց
Արեգունի հյուրատուն
Դիլիջենս հյուրատուն
Արմենիա հյուրատուն
Սոչի հյուրատուն
Կարդալ ավելին
Տավուշի մարզը հայտնի է պատմամշակութային կոթողներով։ Ձեր հանգիստը վայելելիս կարող եք օգտվել մեր կողմից կազմված Տավուշի մարզի երթուղիներից։
Օր 1՝ Դիլիջան-Լաստիվեր-Իջևան
Այցելություն Դիլիջանի գարեջրի գործարան
Այցելություն Երկրագիտական թանգարան
Դիլիջան-Իջևան
Այցելություն Էկո Տավուշ, էքսկուրսիա
Լանչ
Այցելություն Իջևանի գորգագործարան
Իջևան-Լաստիվեր
Այցելություն Լաստիվեր
Վերադարձ Իջևան
Գիշերակաց Իջևանում
Օր 2՝ Իջևան-Բերդ
Իջևան - Բերդ
Այցելություն Բերդ, Ցլիկ Ամրամի ամրոց
Այցելություն Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղ
Լանչ
Այցելություն Էկո միթ (Բիչինա)
Այցելություն Բերդ Բերի
Վերադարձ Իջևան, գիշերակաց
Օր 3`Իջևան - Դիլիջան
Այցելություն Հաղարծին
Քայլարշավ դեպի թաքնված ջրվեժ ու վերադարձ
Լանչ
Այցելությում “Վերև” պարկ
Այցելություն
Վերադարձ Երևան
Կարդալ ավելին
Հայաստանում հունիսի 21-26-ը արդեն երկրորդ անգամ կանցկացվի Gastro Camp Armenia մարզային գաստրո էքսպեդիցիան
Հունիսի 21-26-ը Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի Gastro Camp Armenia մարզային միջոցառումը։ Այս անգամ այն կկայանա Տավուշի մարզում։ Այս ծրագիրն իրականացվում է ԵՄ «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» բիզնես նախաձեռնության շրջանակներում, որը համաֆինանսավորում է ԵՄ-ն և ԳՖԴ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Նախագծի շրջանակներում խոհարարների թիմը շրջելու է Տավուշի մարզով` փնտրելով տեղի լավագույն մթերքները, ֆերմաները, ավանդական բաղադրատոմսերը և արտադրողներին։ Միջոցառման ծրագիրը կառուցված է հետևյալ կերպ․
21-23 հունիս՝ գաստրո արշավ (գրանցման համար անցեք հղումով)
(Տոմսերի արժեքը՝ Գաստրո արշավ 21.06-23.06՝ 93,000 ՀՀ դրամ, *Տոմսերի արժեքն իր մեջ ներառում է գիշերակաց, 3 անգամյա սնունդ, տրանսպորտ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Իդրամ բջջային հավելվածի տոմսեր բաժնից։ IDram payment system):
24 հունիս՝ B2B հանդիպումներ և վարպետաց դասեր միջազգային և հայաստանյան մասնագետների կողմից (գրանցման համար անցեք հղումով):
(B2B հանդիպումներին և վարպետաց դասերին մասնակցությունն անվճար է)։
25-26 հունիս՝ pop-up ֆորմատի գաստրո ընթրիքներ (գրանցման համար գրեք մեր էլ․ փոստին՝gastrocamparmenia@gmail.com):
(Ամբողջական փաթեթ 21.06-26.06՝ 156,000 ՀՀ դրամ։ *Տոմսերի արժեքն իր մեջ ներառում է գիշերակաց, 3 անգամյա սնունդ, տրանսպորտ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Իդրամ բջջային հավելվածի տոմսեր բաժնից։ IDram payment system)։
Ցանկանում ենք նշել, որ այս տարի Գաստրո Քեմփ Տավուշ միջոցառման շրջանակներում հյուրընկալելու ենք Ռուսաստանից Bjorn ռեստորանի շեֆ խոհարար Նիկիտա Պոդերյագինին և PrProsto մարքեթինգային հաղորդակցությունների գործակալության տնօրեն Եվգենիա Նեչիտայլենկոյին, Simple Wine News ամսագրի խմբագիր Աննա Կուկուլինային։ Փառատոնի անցկացման հիմնական հարթակ է հանդիսանալու Վանատուն հյուրանոցը։
Քեմփի ուսուցողա-ժամանցային մասը նախատեսված է ոլորտի մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր ցանականում են ձեռք բերել նոր գիտելիքներ։ Անցկացվելու են վարպետաց դասեր և մասնագիտական դասընթքացներ HoReCa ոլորտի տարբեր ճյուղերի վերաբերյալ, իսկ պրոֆեսիոնալ խոհանոցում շեֆ խոհարարները կանցկացնեն խոհարարական վարպետաց դասեր։
Gastro Camp Armenia-ն անցկացվելու է ամեն տարի` ներկայացնելով տարբեր մարզեր։ Այն մարզային միջոցառում է 1 հյուրանոցի բազայով, որտեղ հավաքված են խոհարարներ և խոսնակներ հետազոտողների կարգավիճակով, որպեսզի ստանան նոր գիտելիքներ, նոր ծանոթություններ և ծանոթանան սննդի պատրասման նոր տեխնոլոգիաների և անցկացնեն գաստրոնոմիական ընթրիք բաց երկնքի տակ։ Նախագծի հիմանկական նպատակը Հայաստանի գաստրոնոմիական քարտեզը ստեղծելն է` Հայաստանի տարբեր մարզերում գաստրո էքսպեդիցիաներ կազմակերպելով և տեղի բնորոշ լավագույն մթերքները, ավանդական բաղադրատոմսերը և սննդի պատրասման յուրահատուկ տեխնոլոգիաները բացահայտելով։ Էքսպեդիցիայի արդյունը կլինի մարզին բնորոշ նոր մենյուի ստեղծումը, որն առաջին անգամ կմատուցեն նախագծին մասնակցող տեղի և հրավիրյալ խոհարարները գաստրոնոմիական ընթրիքի ժամանակ։ Հետագայում նոր մենյուն պետք է դառնա տեղի հյուրանոցների մենյուների լրացումը, ինչը թույլ կտա տեղի արտադրողներին համագործակցել միմյանց հետ առանց մարզից դուրս գալու։ Այն նաև կբարձրացնի մրցունակությունն ու ճանաչողությունը յուրահատուկ մթերքի հաշվին։
Կարդալ ավելին