Կոտայքի մարզը միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է ։ Ամենամեծ քաղաքը Աբովյանն է, որը գտնվում է Երևան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։ Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։ Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մի մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն ։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանցից է Գառնու հեփանոսական տաճարը, որը կառուցվել է 1-ին դարում և համարվում է մինչ օրս պահպանված նախաքրիստոնեական հայկական արվեստի եզակի նմուշներից մեկը։ Նշանավոր են նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված Բջնի բերդը, ինչպես նաև միջնադարյան Կեչառիսի վանքային համալիրը և Գեղարդավանքը՝ ուր և պահվում էր հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը։
Կարդալ ավելին
Արամուսի ստեպղին
Արամուսում ստեպղին մշակում են տասնամյակներ շարունակ։ Ժամանակին պատկառելի քանակի ստեպղին է արտահանվել Սովետական միության երկրներ։ Այժմ, իհարկե, ստեպղինի մշակամն ծավալները պակասել են, բայց այս շրջանի ստեղպղինի համբավը պահպանվել է։
Արագյուղի խոտաբույսեր
Կոտայքի մարզում կան բավականին բարենպաստ պայմաններ մի շարք խոտաբույսերի մշակման համար։ Այդ է պատճառը, որ Արագյուղ համայնքում են աճեցվում “Նաիրյան” օրգանիկ կոսմետիկայի համար հումք հանդիսացող խոտաբույսերը։
Հատիկավոր մշակաբույսեր՝ հաճար
Թթու լավաշ
Ոչինչ այդքան լավ չի բնութագրում այս մարզը որքան թթու լավաշը։ Այն աղանդեր է, որը պատրաստված է սալորից, կամ այլ թթվաշ մրգերից և իր ձևով նման է լավաշի։ Ընդունված է թթու լավաշին մեղր քսել ու ընկույզ ավելացնել, ռուլետի տեսքով փաթաթել, կտրատել և մատուցել։
Գառնու գաթա
Գաթան հայկական քաղցրավենիք է։ Հայաստանի տարբեր տարածաշրջաններն ունեն գաթայի պատրաստման իրենց բաղադրատոմսը և տեխնոլոգիան։ Սեփական բաղադրատոմսն ունի նաև Կոտայքի մարզի Գառնի գյուղը։
Լեռնանիստի գառան միս
Գաղտնիք չէ, որ Լեռնանիստ գյուղը հայտնի է իր համեղ գառան մսով։ Տեղացիները բազմաթիվ ուտեստներ են պատրաստում այդ մսից։
ՀԱՏՈՒԿ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ GASTRO CAMP ԿՈՏԱՅՔԻՑ
Ընթրիք
Կոմպլիմենտ
Լցոնված լոլիկ լավաշի վրա
Կեղևազրկված լոլիկ հայկական պանրային միջուկով - մատուցվում է չոր լավաշի վրա ընթրիքը սկսելու համար
Միջին չափսի լոլիկ,եղեգնաձոր պանիր,քերված յուղոտ պանիր,ռեժան,վայրի ուրց,ցիտրոն և այլ կանաչիներ
Լոլիկի վրա դանակով կտրվածքներ անել , ապա իջեցնել եռացող ջրի մեջ մի քանի վարկյանով , հանելուց հետո կեղևազրկել, զգուշությամբ հանել միջուկը, պատրաստել պանրային միջուկը, համեմել աղ, պղպեղով և լցոնել լոլիկը, մատուցել նախապես չորացված լավաշի վրա որպես նախուտեստ: Համադրել կարմիր և սպիտակ չոր գինիներով:
համադրությունը - սպիտակ գինի Արյաց
Հիմնական Ուտեստ
Լեռնանիստի Գառը՝ Արամուսի գազարով
Ցածր ջերմային մշակմամբ գառան ռուլետ՝ համեմված լեռներից թարմ պոկված վայրի ուրցով Արամուսի քաղցրահամ գազարի սոտե լեռնային բույսերով
համադրությունը - Կարմիր չոր Արյաց
Գառան միս (Լեռնանիստ), ուրց, ցիտրոն (Արամուսի լեռների),սոխ, սխտոր, աղ,պղպեղ,
դաշտային չոր ծաղիկներ (Լեռնանիստ), գազար (Արամուս), կարագ (Բջնի),
ձիթայուղ
Գառան մեջքի հատվածը լցոնել նախապես համեմված և մշակված մանրացված մսի կտորներով, պինդ կապել բամբակյա թելով և խոհանոցային վակումային տոպրակի մեջ ավելացնելով ուրց, համեմունքերը և բույսերը ձիթայուղ, ապա իջեցնել նախապես “սու վիդ՛՛ սարքով մինջև 63-67 աստիճան ցելսիուս տաքացված ջրի մեջ 1-2 ժամ կախված չափսից: Գազարը ևս մշակել կտրել, համեմունքերով միասին իջեցնել 90 աստիճան ցելսիուս տաքացված ջրի մեջ 25 րոպեով: Գառան ռուլետը ջրից դուրս հանել, թողնել 10 րեպե, հանել տոպրակից, տապակել կարագով, թավայի վրա, ավելացնել խոշոր աղ : Գազարը դուրս բերել տոպրակից, տապակել կարագով, ավելացնել խոշոր աղ,:Մատուցել ավելուկի կամ այլ բուսական խավարտի հետ, ավելացնել խոտաբույսերով համեմված ձեթը:
Աղանդեր
Ծիրանի և բալի միջուկով ռուլետ
Սառը և տաք համադրություններով Թարմ պատրաստված «փախլավայի » խմորով -«ֆիլո» Ռեժանի վանիլային կրեմով հեմեմված, թխվածքահողի վրա
Բալի սորբե բալի լավաշի վրա
Ձգվող խմոր ֆիլո, բալ, ծիրան, կարագ, շաքարավազ, դարչին, մեխակ, վանիլ, օսլա, նուշ, բալի սորբե, ռեժան, սերուցք, շաքարավազ, մրգային լավաշ- բալի
Կորիզահանված բալն ու ծիրանը ենթարկել ջերմային մշակման` ավելացնելով կարագ,շաքարավազ, դարչին, մեխակ, վանիլ,օսլա,նուշ: Ստանալ խիտ զանգված առանց հեղուկի ,Խմորի 5 շերտերը իրար վրա հավաքել՝ ամեն խմորի վրա ավելացնելով հալված կարագ, շաքարավազ, դարչին: Ավելացնել մրգային միջուկը և փաթաթել: Թխել ջեռոցում 175 աստիճան ցելսիուս ջերմությամբ, կարմրացնել: Սերուցքը հարել շաքարավազով միջև փրփրուն զանգված ստանալը, ավելացնել ռեժանը՝ ձեռքով խառնելով: Մատուցել բալի սորբեով, սառեցված ռեժանի կրեմով և բալի լավաշով:
Կարդալ ավելին
Կարդալ ավելին
Կարդալ ավելին
2019 թվականին Gastronomic Camp Armenia ծրագիրն իրականացվել է Կոտայքի մարզում հունիսի 19-ից 22-ը Best Resort Aghveran հյուրանոցում: ։ Հրավիրված փորձագետներն էին Ponomarev Chef`s Academy-ի սեփականատեր Սերգեյ Պոնոմարյովը (Ուկրաինա), SOE ռեստորանի շեֆ-խոհարար և Bocuse d`Or Europe-ում Էստոնիայի ներկայացուցիչ Պավել Գուրյանովը, Հյուսիսային Կովկասի ռեստորատորների և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ Աննա Ելովիկովան, Rational AG-ի բրենդ-շեֆ Ալեքսեյ Գլուշենկոն, սննդի հայտնի լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը:
Նախապես մշակված մենյու չկար: Երկու գաստրոնոմիկ ընթրիքի համար հայ և տարբեր երկրներից հրավիրված խոհարարները միասին կազմեսին հատուկ մենյու, որտեղ օգտագործեցին բացառապես Կոտայքի մարզի մթերքները: Կոտայքում հատուկ մշակված բաղադրատոմսերին կարող եք ծանոթանալ Տեղի Մթերքներ բաժնում:
Կարդալ ավելին